«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը

Նարե՜կ, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը
10.01.2026 | 12:37

Դատարանի որոշմամբ ևս երեք ամսով երկարացվեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դա ոչ թե իրավական անհրաժեշտության, այլ իշխանության քաղաքական պատվերի հերթական դրսևորումն է։

Երբ արդարադատությունը դառնում է ձևականություն, իսկ դատարանը՝ իշխանական ճնշման գործիք, կալանքը վերածվում է պատժի՝ առանց դատավճռի։

Դատարանի այսօրվա որոշումից անմիջապես հետո Նարեկ Սամսոնյանի հայտարարած անժամկետ հացադուլը հուսահատ, բայց արժանապատիվ քայլ է՝ մարդու վերջին ճիչն ընդդեմ անարդարության։ Սակայն այն նաև վտանգավոր է՝ առաջին հերթին հենց իր կյանքի համար։

Իմ ամբողջական համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և բոլոր քաղկալանավորներին, որոնք այսօր զրկված են ազատությունից ոչ թե հանցանքի, այլ համոզմունքի համար։

Քաղաքական կալանքը միշտ ունեցել է նույն նպատակը՝ մեկուսացնել, լռեցնել, կոտրել։ Բայց գաղափարը չի կալանավորվում, իսկ ճշմարտությունը երկար փակված չի մնում։

Անկախ քաղաքական հայացքներից՝ ոչ ոք չպետք է պատժվի խոսքի համար առանց արդար դատաքննության:

Եվ հիմա՝ անձնական խոսք Նարեկին։

Որպես նախկին քաղկալանավոր, ով նույնպես բանտում հացադուլ է հայտարարել և սեփական մաշկի վրա զգացել դրա անասելի ծանրությունը, խնդրում եմ՝ դադարեցրու հացադուլը։ Քո կյանքն ու առողջությունը անհամեմատ ավելի թանկ են, քան ցանկացած սիմվոլիկ քայլ։

Քո պայքարը չի ավարտվում բանտի պատերի ներսում և չի չափվում սովով։ Այն շարունակվում է խոսքով, ներկայությամբ, կամքով։ Եվ երբ դու վերադառնաս ազատություն՝ դա կլինի հաղթանակ ոչ միայն քո, այլ նաև բոլոր նրանց, ովքեր հավատում են արդարությանը։

Մենք պարտավոր ենք պաշտպանել ոչ միայն ձեր ազատությունը, այլ նաև ձեր առողջությունը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 3315

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ